ԱՄՆ-ն փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ շրջանակային բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, X-իր իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ կոչ անելով անդամ երկրներին աջակցել բանաձևին։
Պետդեպարտամենտը նախօրեին հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է աջակցի Եվրոպային խաղաղություն բերելու հարցում։
Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ նախագահ Թրամփը հավատարիմ է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարին, ինչպես նաև բանաձևին, որը կհանգեցնի ոչ թե ժամանակավոր, այլ տևական խաղաղության։
Ընդգծելով, որ փետրվարի 24-ին լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարին՝ Պետդեպարտամենը նշում է, որ այս պատերազմը սարսափելի գին է արժեցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար:
«Միացյալ Նահանգները ՄԱԿ-ում առաջարկել է պարզ, պատմական բանաձև, նաև կոչ է արել անդամ երկրներին աջակցել այդ բանաձևին՝ խաղաղության ճանապարհը ձևովորելու համար: Այս բանաձևը համահունչ է նախագահ Թրամփի այն տեսակետին, որ ՄԱԿ-ը պետք է վերադառնա իր հիմնական նպատակին՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման միջոցով», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են «բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. Ոչ մի որոշում Ուկրաինայի վերաբերյալ՝ առանց Ուկրաինայի, Եվրոպայի վերաբերյալ՝ առանց Եվրոպայի