ԱՄՆ-ը Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի խորքերին հարվածելու համար. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի խորքերին հարվածելու համար, գրում է The Wall Street Journal պարբերականը:

«Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի հեռահար զենքերով ռուսաստանյան էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար», - հաղորդում է WSJ-ն՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաների:

Ըստ պարբերականի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս է ստորագրել թույլտվությունը հետախուզական գործակալությունների և Պենտագոնի համար՝ օգնելու Կիևին այդ հարվածների հետ կապված:

«Թեև ԱՄՆ-ը վաղուց է օգնում Կիևին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհներ անցկացնելու հարցում, հետախուզական տվյալների փոխանակումը թույլ կտա ավելի արդյունավետ հարվածել նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին, էլեկտրակայաններին և սահմանից հեռու գտնվող ենթակառուցվածքների այլ օբյեկտներին՝ Կրեմլին ռազմական գործողությունների շարունակման համար անհրաժեշտ եկամուտներից և նավթից զրկելու նպատակով», - ասված է հրապարակման մեջ:

Օրերս Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն էր հայտարարել, որ Վաշինգտոնը Կիևին թույլ է տվել հարվածել Ռուսաստանի խորքերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը պնդում է՝ հաղթում են Ուկրաինայում ընթացող պատերազմում, Վաշինգտոնից հակադարձում են ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել հարվածել Ռուսաստանի խորքերին. Քելլոգ