Ընդդիմության անդամների ու կողմնակիցների տներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, հայտնում է Քննչական կոմիտեն նշելով՝ 15 անձ կալանավորվել է:
«Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, նշված է հայտարարությունում:
Կալանավորված անձինք են՝
- Վազգեն Գալստանյան
- Տիգրան Գալստյան
- Արման Իսրայելյան
- Իգոր Սարգսյան
- Կարո Օկումուշյան
- Արսեն Ղազարյան
- Արա Ռոստոմյան
- Աղվան Արշակյան
- Տիգրան Թոփալյան
- Լիդյա Մանթաշյան
- Դավիթ Գալստյան
- Հրայր Հակոբյան
- Արմեն Ալեքսանյան
- Մովսես Շարբաթյան
- Միհրան Մախսուդյան
Քննչական կոմիտեն պնդում է, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Այս գործով մեղադրյալ է նաև Տավուշի թեմի նախկին առաջնորդը, ով դատարանի որոշմամբ՝ կալանավորվեց երկու ամսով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խուզարկություններ ընդդիմադիրների տներում, տասնյակ բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ