Անգլիական եկեղեցին պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար ունի

Լոնդոն, Մեծ Բրիտանիա, արխիվ

63-ամյա նախկին բուժքույր Սառա Մալալին նշանակվեց Քենթերբերիի առաջին կին արքեպիսկոպոս՝ խոստանալով բարելավել Անգլիայի եկեղեցու անվտանգությունը՝ բռնության սկանդալից հետո, որը հանգեցրեց նախորդ առաջնորդի հեռացմանը:

Մալալին այսպիսով դառնում է առաջին կինը, որը կղեկավարի 85 միլիոնանոց անգլիական համայնքի դարավոր մայր եկեղեցին։ Նրա թեկնածությունն ավելի վաղ հաստատել էր Չարլզ III թագավորը:

Քենթերբերիի արքեպիսկոպոսը համարվում է ամբողջ աշխարհի անգլիկանների հոգևոր առաջնորդը, որի գերագույն կառավարիչն էլ բրիտանական միապետն է։

Մալալին ամուսնացած է, ունի երկու երեխա, նա ավելի քան երեք տասնամյակ աշխատել է Մեծ Բրիտանիայի պետական Ազգային առողջապահական ծառայությունում, իսկ 1999 թվականին դարձել է Անգլիայի գլխավոր բուժքույրը։ Քահանա է ձեռնադրվել 2002-ին և 16 տարի անց դարձել Լոնդոնի առաջին կին եպիսկոպոս: