«Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» հավակնորդների այս տարվա ցանկը։

Տարբեր անվանակարգերում ներկայացված լինելու տեսանկյունից առաջատարն է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որն անցած տարի Կաննի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի էր արժանացել։ «Անորա»-ն առաջադրվել է միանգամից վեց, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն գլխավոր կանացի դեր» անվանակարգերում։

«Անորա»-ում նկարահանվել են նաև հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն՝ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր