«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի

«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար», - հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Արևմտյան Ադրբեջան անվանումը, որ օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է, և այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես, եթե այն ենթադրում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ», - ասաց դեսպան Սոբհանին՝ վերահաստատելով Իրանի դիրքորոոշումը, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ մայիսին հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին