Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի պահանջը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ կառավարության հատուկ նիստում ամփոփելով վաշինգտոնյան հանդիպման արդյունքները։
Ասադովի գնահատմամբ՝ ԱՄՆ մայրաքաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը «ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է, մեր պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն»:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն, իր հերթին ելույթ ունենալով, հայտարարել է, թե Նախիջևան անարգել տեղաշարժի ապահովումը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի մի մասն է:
«Նոր միջանցքի բացումը կծառայի այս նպատակին։ Զանգեզուրով անցնող նոր միջանցքը, որը մեծ նշանակություն ունի Եվրոպայի և Ասիայի միջև, խթան կհաղորդի տնտեսական աճին։ Միջանցքը միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ, այն կունենա ավելի մեծ թողունակություն՝ որպես այլընտրանք գործող երթուղիներին»,- ըստ ԱՊԱ գործակալության՝ ասել է Մուստաֆաևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀՀ տարածքում ենթակառուցվածքային ծրագրերը հաստատվում են միայն ՀՀ կառավարության կողմից». Խուդաթյանը պատասխանեց թուրք նախարարին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում վաղվանից մեկնարկում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը