Աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն այսօր ուղևորվում են Չինաստան

ՇՀԿ գագաթնաժողովը 2024-ին, Աստանա, Ղազախստան

Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվում են Չինաստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Կառույցին այժմ անդամակցում է 10 պետություն։ Հիմնադիրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, կազմակերպության անդամ են նաև Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը:

Այս տարվա ամռանը Հայաստանը նույնպես անդամակցության հայտ ներկայացրեց։ Նման ցանկություն է հայտնել նաև Ադրբեջանի առաջնորդը, որն արդեն ժամանել է Պեկին։

Առաջիկա չորս օրերին նախատեսված գագաթնաժողովը կլինի ամենամեծը ՇՀԿ-ի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին աշխարհի բոլոր ծայրերում էլ սպասում են. այս անգամ նա Չինաստան կմեկնի


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեկինը՝ Բաքվի նոր ռազմավարական գործընկեր․ ի՞նչ է ակնկալում Ալիևի վարչակազմը Չինաստանի հետ նոր մակարդակի համագործակցությունից