ԱԹՍ հարվածներ Նիկոլաևին, հաղորդվում է 10 վիրավորի մասին

Նիկոլաև, նոյեմբեր, 2024թ․

Նիկոլաևում ապրիլի լույս10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածից տաս մարդ է վիրավորվել, հաղորդում են տեղի իշխանությունները։

ԱԹՍ-ների հարվածներից նաև 9 բազմաբնակարան շենքեր, ավելի քան 30 մեքենաներ, ավտոտնակներ ու վարչական շենքեր են վնասվել, հինգ հարկանի շենքերից մեկի բնակարանում էլ հրդեհ է բռնկվել։

Նշվում է, որ ԱԹՍ հարվածներ են եղել նաև Կիևի ուղղությամբ։ Երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է երկու վիրավորի մասին։ Հարվածների հետևանքով այստեղ ևս ավտոմեքենաներ, առանձնատներ ու տնտեսական շինություններ են վնասվել։

Ուկրաինային ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ ընդհանուր առմամբ, ռուսական կողմը145 «Շահեդ» ու այլ տեսակի ԱԹՍ-ներ է ուղղել Ուկրաինայի տարածք, դրանցից միայն 85-ին է Կիևին հաջողվել խոցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն փաստացի հարձակում է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա․ Սիրսկի