«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ծայրահեղական որակելու որոշումն առկախվել է

Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդել, արխիվ

Գերմանիայի գլխավոր հատուկ ծառայությունը՝ Սահմանադրության պաշտպանության դաշնային գործակալությունը, առկախել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ծայրահեղական կառույց որակելու մասին իր իսկ որոշումը։

Reuters-ի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է, երբ երկրի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը դիմել է Քյոլնի դատարան՝ հատուկ ծառայության որոշումը չեղարկելու հայցով։

«Այսօրվա զարգացումները լավ լուր են գերմանական ժողովրդավարության համար», - հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բեռլինն արձագանքում է ԱՄՆ պետքարտուղարի քննադատությանը Բեռլինը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչել է որպես աջ ծայրահեղական