Այս շաբաթ Վաշինգտոնում ռուս-ամերիկյան բանակցություններ կկայանան

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆ, արխիվ

Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն այս շաբաթ կարող է այցելել Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։

Այս մասին հաղորդում են Reuters-ը և CNN-ը՝ ամերիկյան դիվանագաիտական աղբյուրները վկայակոչելով։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, պետքարտուղարությունն օրերս սառեցրել է Դմիտրիևի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա ԱՄՆ մուտքի վիզա ստանալ։

Դմիտրիևի և Ուիտկոֆի բանակցությունները Մոսկվայի և Վաշինգտոնի առաջին ուղղակի շփումները կլինեն 2022 թվականից ի վեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների