Բաքուն բողոքում է, թե Մոսկվան ձգձգում է AZAL-ի օդանավի աղետի քննությունը

Ղազախստան - Ադրբեջանական AZAL ավիաընկերության կործանված օդանավը Ակտաուի օդանավակայանի մերձակայքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ.

Բաքուն հայտարարում է, թե մինչև հիմա Մոսկվան պարզաբանումներ չի ներկայացրել անցած տարի Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին, ինչի հետևանքով զոհվել էր 38 մարդ։

«AZAL-ի ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, սակայն Ռուսաստանը որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին», - հաղորդում է ադրբեջանական APA-ն։ Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, թե ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս դիմում է ռուսներին, սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը և չի արձագանքում հարցումներին։

«Այս հինգ ամիսների ընթացքում Ռուսաստանը որևէ քննչական գործողություն չի իրականացրել։ Ավիավթարի մեղավոր կամ պատասխանատու անձանցից ոչ մեկը չի ձերբակալվել», - նշել է աղբյուրը, հավելելով. - «Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլերի»։

Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, թե դրա մեղավորը Ռուսաստանն է, և Բաքուն պահանջում է արդարություն ։ «Պահանջում ենք պատժել պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», - ասել էր Իլհամ Ալիևը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական աղբյուրներն ադրբեջանական օդանավի վթարի նոր մանրամասներ են հրապարակումԱդրբեջանական ինքնաթիռն, ըստ նախնական զեկույցի, կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվելԲաքուն պատասխան մեղադրանքներ է հնչեցնում Մոսկվայի հասցեինԱլիևը կրկին հայտարարել է՝ ադրբեջանական ինքնաթիռի վթարի մեղավորը ռուսական կողմն էԱդրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջումԱլիևը մի քանի փաստ է ներկայացրել. Գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռը վնասվել էՊուտինը ներողություն է խնդրել Ալիևից ավիավթարի կապակցությամբ