Բեռլինը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչել է որպես աջ ծայրահեղական

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դաշնային մակարդակով դասակարգել է որպես աջ ծայրահեղական։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ որոշումը հիմնավորել է «կուսակցության ընդհանուր ծայրահեղական բնույթով, որը ոտնահարում է մարդկային արժանապատվությունը»։

Նշվում է նաև, որ կառույցը համապատասխան գնահատականը տվել է «ինտենսիվ և համապարփակ փորձագիտական ուսումնասիրությունից հետո»։

AfD-ն 2013 թվականին հիմնադրվել է որպես եվրոսկեպտիկների կուսակցություն, որի ժողովրդականությունը հատկապես վերջին տարիներին սկսել է աճել։

Քաղաքական այդ ուժն արդեն ներկայացված է Բունդեսթագում և բազմաթիվ նահանգային խորհրդարաններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում հաղթում է պահպանողականների դաշինքը, ծայրահեղ աջերը պատմական ռեկորդ են գրանցում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում քարոզարշավի ընթացքում աջակողմյան AFD-ի թեկնածուն հարձակման է ենթարկվել