Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Կոշտա-Լայեն եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:


Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ կառավարության տարածած հաղորդագրությունում չեն նշվում:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է ժամանել այսօր:

Նախատեսվում են նաև Փաշինյանի հանդիպումները ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել