Չինաստանում կայացել է Փաշինյան - Էրդողան հանդիպում

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այսօր հաղորդում է Հայաստանի կառավարության լրատվականը:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը, ասված է հաղորդագրությունում:

Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը և Պակիստանը կոմյունիկե են ստորագրել՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ Կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ ՓաշինյանինՓաշինյանը զրուցել է Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների, Հնդկաստանի վարչապետի հետՀայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ ԾինփինինՏրանսպորտային գծերի, սահմանների բացումը կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին. ԷրդողանՀեռախոսազրույց Փաշինյանի և Էրդողանի միջևՎարչապետի Թուրքիա այցի հիմքում միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն է