Չինաստանը Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր է սահմանել

ԱՄՆ և Չինաստանի դրոշները, արխիվ

Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների դեմ սահմանված մաքսատուրքերին ի պատասխան, Պեկինը ևս նոր՝ ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանել Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքատեսակների համար։ Այս մասին հաղորդում է Չինաստանի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներից ներկրվող ածխի և գազի վրա 15, իսկ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի և ավտոմեքենաների վրա՝ 10 տոկոս մաքսատուրք կգործի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը 30 օրով կասեցրել է Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՉինաստանը հայտարարում է Google-ի և ամերիկյան այլ ընկերությունների նկատմամբ սահմանափակումների մասինԹրամփը նոր մաքսատուրքեր է հայտարարել Կանադայի, Մեքսիկայի, Չինաստանի նկատմամբ. ինչի՞ սա կհանգեցնի