Դանիայում ևս մեկ օդանավակայան է դադարեցրել աշխատանքները՝ ԱԹՍ-ի հայտնաբերման պատճառով

Օդանավակայան Դանիայում

Դանիայի ոստիկանությունը հայտնել է Օլբորգի օդանավակայանի ժամանակավոր փակման մասին՝ օդային տարածքում ԱԹՍ-երի հայտնաբերման պատճառով: Օդանավակայանը սպասարկում է կոմերցիոն և ռազմական թռիչքներ:

Այս շաբաթ արդեն երկրորդ օդանավակայանն է ժամանակավորապես դադարեցնում աշխատանքները Դանիայում:

Դանիայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ ԱԹՍ-ները գործել են այնպես, ինչպես մյուս սարքերը, որոնք օրեր առաջ նկատվել էին Կոպենհագենի օդանավակայանի օդային տարածքում։

Դանիան հայտարարել է, որ մայրաքաղաքի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը երկրի կարևոր ենթակառուցվածքներին ուղղված ամենախոշոր հարձակումն էր և կապել այն Եվրոպայում Ռուսաստանի կողմից ԱԹՍ-ների ենթադրյալ ներխուժումների և այլ խափանումների շարքի հետ։

Դանիայի զինված ուժերը նշել են, որ օգնում են տեղական և ազգային ոստիկանությանը հետաքննության ընթացքում, սակայն հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները մի քանի ժամով արգելել են թռիչքները՝ օդային տարածքում ԱԹՍ-ի պատճառով