Դատարանը Վրաստանի երրորդ նախագահից և ՊԱՀԾ նախկին պետից պահանջում է 3.3 մլն դոլար վճարել պետությանը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անազատության մեջ, արխիվ

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային պարտավորեցրել է մոտ 3.3 միլիոն դոլար վճարել կառավարությանը:

Դատարանի այսօր հրապարակված վճիռը «բաճկոնի գործով» է, որի շրջանակում նախկին նախագահն ու նրա մի խումբ ենթականեր մեղադրվում են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ բյուջետային միջոցների մսխման մեջ:

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան դատարանի որոշումը «Իվանիշվիլիի քաղաքական հանձնարարություն» է որակել։

Վրաստանի նախկին առաջնորդը մի քանի քրեական գործերով է անցնում և անցած տարիներին կայացված մի շարք վճիռների համաձայն ճաղերի ետևում կմնա մինչև 2034 թվականը։ Սաակաշվիլին և նրա ղեկավարած ընդդիմադիր ուժը բոլոր վճիռները համարում են քաղաքական։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոբախիձե․ «Սաակաշվիլիի կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել»Կոբախիձե. 2008-ի հնգօրյա պատերազմը սկսել է ՍաակաշվիլինՍահմանն ապօրինի հատելու գործով Սաակաշվիլին դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկմանՍաակաշվիլին 9 տարվա ազատազրկման դատապարտվեց