Դոնեցկի մարզում դրոնների հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը։ Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ նույն հարձակման հետևանքով ուկրաինացի ֆոտոլրագրող Գեորգի Իվանչենկոն էլ վնասվածքներ է ստացել։
Ըստ Ուկրաինայի բանակի 4-րդ առանձին ծանր մեխանիզացված բրիգադի հայտարարության՝ լրագրողների վրա հարձակվել է ռուսական հեռակառավարվող տեսա-անօդաչու թռչող սարքը: Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նրանք կրում էին «PRESS» գրությամբ տարբերանշան։
38-ամյա Լալիկանը 2022 թվականից աշխատում է ուկրաինական ռազմաճակատում՝ որպես Hans Lucas գործակալության թղթակից։
2022 թվականից ի վեր Ուկրաինայում պատերազմը լուսաբանելիս զոհվել է ավելի քան 30 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից։