Էդգար Հունանյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Նշանակման համար հիմք է հանդիսացել վարչապետի առաջարկը։
Դեռ այս տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ կստեղծվի։ Վարչապետի այդ որոշման մեջ նշվում էր, որ աշխատանքային խմբում կներգրավվեն ոլորտային մասնագետներ և նշվում էր նաև Հունանյանի անունն, ով այն ժամանակ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխատանքային խմբեր կստեղծվեն Տավուշի սահմանային հատվածներում կոորդինատները հստակեցնելու ու նախագիծ կազմելու համար