Եվրամիության 12 երկիր խնդրել է ակտիվացնել «ազգային ելքի դրույթը» ԵՄ բյուջեից, որպեսզի ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը, չորեքշաբթի հայտարարել Է Եվրահանձնաժողովը:
Հանձնաժողովն առաջարկել է անդամ պետություններին թույլ տալ չորս տարվա ընթացքում ամեն տարի ավելացնել պաշտպանական ծախսերը համախառն ներքին արդյունքի 1,5 տոկոսով՝ առանց կարգապահական միջոցների, որոնք սովորաբար կիրառվում են, երբ դեֆիցիտը գերազանցում է ՀՆԱ-ի 3 տոկոսը:
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Բելգիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան և Սլովենիան հարցումներ են ուղարկել, և որ լրացուցիչ հարցումներ են սպասվում ավելի ուշ:
Այժմ հանձնաժողովը կուսումնասիրի հարցումները։
Հանձնաժողովը կշարունակի ապահովել, որ այս ճկունությունն օգտագործվի համակարգված կերպով և օգնի ԵՄ երկրներին անցում կատարել դեպի ավելի բարձր պաշտպանական բյուջեներ՝ միաժամանակ պահպանելով խելամիտ բյուջետային քաղաքականություն, ասել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաջնորդները հավանություն տվեցին պաշտպանական ծախսերի ավելացմանը