Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկը՝ ավարտելու մոտ երկու տարվա պատերազմը Գազայում։
ԵՄ-ը պատրաստ է աջակցել, նշել է ֆոն դեր Լայենը:
«Դաժան գործողությունները պետք է դադարեցվեն՝ ապահովելով անմիջական մարդասիրական օգնություն Գազայի բնակչությանը և բոլոր պատանդների անհապաղ ազատում», - ավելացրել է նա։
Միասնական հայտարարության մեջ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները ևս նշել են, որ ողջունում են Թրամփի «առաջնորդությունը և նրա անկեղծ ջանքերը Գազայում պատերազմի ավարտի համար»։
Նրանք շեշտել են՝ պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու և իրականացնելու:
Սպիտակ տունը երեկ հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում: