ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, արխիվային լուսանկար

ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, որպեսզի Վլադիմիր Պուտինին ստիպեն ուղիղ բանակցել Ուկրաինայի նախագահի հետ և դադարեցնել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը:

ԵՄ պատժամիջոցների հարցերով դեսպան Դեյվիդ Օ'Սալիվանի գլխավորած պատվիրակությունը երեկ Վաշինգտոնում ամերիկացի պատշոնյաների հետ քննարկել է պատժամիջոցների, այդ թվում՝ ռուսական նավթը գնող երկրների ապրանքների համար մաքսատուրք սահմանելու հարցը:

Ըստ Associated Press-ի՝ ամերիկացիներն ընդգծել են, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է դիմել պատերազմը դադարեցնելու վճռական գործողությունների, սակայն Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ եվրոպացիները լիովին կաջակցեն նրա գործողություններին: Կողմերն անդրադարձել են պատժամիջոցների կիրառման հարցում կոլեկտիվ մոտեցում ունենալու անհրաժեշտությանն ու արևմտյան բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը: Քննարկումը կշարունակվի նաև այսօր: