ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, այսօր Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

«Պատժամիջոցների թիրախում նախևառաջ հայտնվելու է ռուսական նավթամթերքներ տեղափոխող տանկերների «ստվերային նավատորմը», - հաղորդում է Reuters-ը:

Ըստ գործակալության՝ պատժամիջոցների կարող են ենթարկվել նաև Ռուսաստան երկակի նշանակության ապրանքներ վերաարտահանող 30 ընկերություններ, ինչպես նաև ռուսական ռազմարդյունաբերական ոլորտի հետ առնչություններ ունեցող 75 անհատներ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը կսկսի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի