Էրդողան․ «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է»

«Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով սիրիացի քրդերի վերջին հայտարարությունները։

Սիրիայի հյուսիսային շրջանները քրդական ուժերի հրամանատարները օրերս կրկնել էին ավելի վաղ հնչեցրած իրենց պահանջը, որի համաձայն Սիրիան պետք է դաշնային պետություն հռչակվի։

«Դաշնային համակարգի ստեղծումն ընդամենը անիրիատեսական երազանք է։ Խորհուրդ եմ տալիս սիրիացի քրդերին ոչ թե դաշնային կառավարման մասին երազել, այլ որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայունության հաստատմանը», - հայտարարել է Էրդողանը։