Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ, հայտնում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:
«Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։
Այրվել է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է և մարվել։