Եթե հրադադարի համաձայնագիր չհաստատվի, պետք է ուժեղացվի ճնշումը ՌԴ-ի վրա. Կոստա

Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար` կայուն խաղաղության հասնելու համար, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։

«Եթե հրադադարի համաձայնագիր չհաստատվի, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի վրա: Պետք է հարգվի Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը», - հավելել է Կոստան X-ում արված հաղորդագրության մեջ։