Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն, ԱՄՆ-ն հետ կկանգնի որպես միջնորդ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ:

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն է ներկայացրել Ռուբիոյի խոսքերը:

Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ամերիկացի դիվանագետ Ջոն Քելլին Ռուսաստանին մեղադրել է շարունակվող արյունահեղության մեջ՝ հայտարարելով, որ այդ հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում:

«Հենց հիմա Ռուսաստանը տևական խաղաղության հասնելու հիանալի հնարավորություն ունի», - ասել է Քելլին՝ հավելելով, որ պատերազմը դադարեցնելու բեռը Ռուսաստանի և Ուկրաինայի վրա է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 29-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջնական փուլում. Թրամփ