Եվրահանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքից փուլային հրաժարումը

Եվրահանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներկրումից փուլային հրաժարումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ նրանք զրուցել են Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը լրացուցիչ միջոցներով ուժեղացնելու համատեղ ջանքերի ամրապնդման շուրջ:

Նա նաև ասել է, որ Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի պատժամիջոցների իր 19-րդ փաթեթը, որն ուղղված է կրիպտոարժույթին, բանկերին և էներգետիկային:

Եվրամիությունը նախկինում մտադիր էր մինչև 2028 թվականի հունվարի 1-ը դադարեցնել ռուսական նավթի և գազի գնումները, սակայն Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ: