Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա, X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Երևանում ես հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ առաջ մղելու մեր գործընկերության առաջնահերթությունները: Հայտարարեցի Դիմակայունության և աճի պլանով 202 միլիոն եվրոյի երկրորդ հատկացման մասին և նոր Բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը տվեցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ», - գրել է Կոսը:
Եվրամիության հանձնակատարը Հայաստանից առաջ այցելել էր Ադրբեջան: