Եվրոպական հանձնաժողովը ԵՄ երկրների հաստատմանն է ներկայացրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունների հաստատմանն է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ փորձելու ավելի ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։

Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ 19-րդ փաթեթում, ըստ նախնական տեղեկությունների, խոսք է գնում կրիպտոարժույթի, բանկային ոլորտի և էներգետիկայի մասին։

Փաստաթղթի մանրամասները ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ կներկայացնեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը