Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ ժամանում են Կիև

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում, 24-ը փետրվարի, 2025թ․

Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ ժամանել են Կիև՝ մասնակցելու անցկացվելիք միջոցառումներին և քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփի օրոք ԱՄՆ քաղաքականության փոփոխության պայմաններում Ուկրաինային հետագա աջակցության հարցը:

Կիև է ժամանել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ում գրել է, որ «գոյատևման այս պայքարում միայն Ուկրաինայի ճակատագիրը չէ, որ վտանգված է, դա Եվրոպայի ճակատագիրն է»։

«Ռուսաստանի դաժան ներխուժման 3-րդ տարելիցին Եվրոպան Կիևում է։ Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է», - գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Այսօր՝ փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարին։ Եվրոպական երկրներում ի աջակցություն Կիևի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարին, ցույցեր եվրոպական երկրներում՝ ի աջակցություն Կիևի