Եվրոպացի առաջնորդները Ալիևի հետ հանդիպմանն ասել են՝ կշարունակեն ջանքեր գործադրել խաղաղության պահպանման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Ալիևին վաշինգտոնյան համաձայնությունների առթիվ՝ հույս հայնտելով, որ դրանք կխթանեն կայուն խաղաղության հաստատմանը։

Պաշտոնյաներն ասել են՝ կշարունակեն ջանքեր գործադրել խաղաղության պահպանման համար ու ընդգծել, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացումը Եվրամիության համար կարևոր ուղղություն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանըԿոպենհագենում հանդիպել են Փաշինյանը և Ալիևը, վերահաստատել են խաղաղության ամրապնդման պատրաստակամությունը