Գերմանական բանակը կարող է ԱԹՍ-երը խոցելու հրաման ստանալ

«Գերմանիան լուրջ քայլեր կձեռնարկի անհայտ ծագման անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար», - այսօր այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը՝ ընդգծելով, որ «վերջին շրջանում ԵՄ օդային տարածքում հայտնված դրոնները լուրջ վտանգ են ներկայացնում»։

«Մենք պետք է կարողանանք ինքնապաշտպանվել», - հայտարարել է գերմանացի նախարարը։

«Բիլդ» պարբերականի տեղեկություններով էլ՝ կանցլեր Մերցի կառավարությունը քննարկում է Գերմանիայի Զինված ուժերին՝ բունդեսվերին, դրոնները խոցելու պաշտոնական թույլտվություն տալու տարբերակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-եր Դանիայի խոշորագույն ավիաբազայի մոտ Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները մի քանի ժամով արգելել են թռիչքները՝ օդային տարածքում ԱԹՍ-ի պատճառով