Գերմանիան վերադառնում է բանակի համալրման զորակոչային սկզբունքին՝ առայժմ կամավոր սկզբունքով։
Գերմանիայի կառավարության այսօր կայացած նիստում նման որոշում է կայացվել։ Դրա համաձայն՝ առաջիկայում Գերմանիայի քաղաքացիները հնարավորություն կստանան կամավոր հիմունքներով վեց ամսով զորակոչվել բանակ։
«Եթե այս քայլը չհասնի իր նպատակին՝ կրկնապատկելով պահեստազորայինների թիվը, Գերմանիայի կառավարությունը կքննարկի պարտադիր ժամկետային զինծառայությունը վերականգնելու տարբերակը»,- հայտարարել է դաշնային հանրապետության պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Ժամկետային զինծառայությունը Գերմանիայում վերջնականապես վերացվել էր 2011 թվականին։