Գերմանիայի խորհրդարանում սկսվել են կոալիցիա կազմելու շուրջ նախնական բանակցությունները

Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միությունն ու Սոցիալ դեմոկրատները առավոտյան հավաքվել են Բունդեսթագի շենքում, սկսել են նախնական բանակցությունները կոալիցիա կազմելու շուրջ, հայտնում է գերմանական Dpa գործակալությունը։

Անցած կիրակի կայացած ընտրությունների արդյունքով կառավարություն կազմելու և նոր կանցլեր ընտրելու համար առաջին տեղը գրաված Ֆրիդրիխ Մերցի կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, կողմերից յուրաքանչյուրը 9 բանակցող է ներգրավել այս հավաքում։ Ակնկալվում է, որ քննարկումները հեշտ չեն լինի․ պահպանողականներն ու սոցիալ դեմոկրատները էական հակասություններ ունեն՝ միգրացիայից մինչև ուկրաինական հարց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում ծայրահեղ աջերը պատմական ռեկորդ են սահմանում. կոալիցիայի հարցը մնում է գլխավոր ինտրիգը