Գրետա Թունբերգը միացել է Գազա օգնություն տանող նավախմբին

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է Գազայի համար օգնություն տեղափոխող նավախմբին:

Նավերը կիրակի օրը դուրս են եկել Բարսելոնայից՝ նպատակ ունենալով կոտրել Իսրայելի ծովային շրջափակումը և սնունդ ու այլ մարդասիրական մատակարարումներ հասցնել ավերված հատված։

Բարսելոնայի նավահանգստում հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ ճանապարհելու նավերը:

Շվեդ ակտիվիստը հունիսին նույնպես փորձել էր կոտրել Իսրայելի երկարամյա շրջափակումը՝ այլ ակտիվիստների հետ Գազա նավարկելով։ Իսրայելի ուժերը գրավել էին նրանց նավը և արտաքսել Թունբերգին ու մյուսներին։

Գազայի համար հավաքվել է մոտ 250 տոննա սնունդ տեղական խմբերի և բնակիչների կողմից։ Բարսելոնայից դուրս եկած նավերին ճանապարհին միանալու են ուրիշները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգն արտաքսվել է ԻսրայելիցԻսրայելական ուժերը զավթել են Գազա ուղևորվող մարդասիրական նավըԻսրայելի ուժերը զավթել են Գազա օգնություն տեղափոխող նավը, որի վրա գտնվում էր նաև Գրետա ԹունբերգըԱնկարան դատապարտում է Գրետա Թունբերգի նավի գրավումը