ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ըստ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Գրիգորյանը Շոյգուին է ներկայացրել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և «վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»:
Հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:
Հաղորդվում է, որ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը: