Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանն ունի իր միջուկային օբյեկտները վերականգնելու կարողություն: Պաշտոնյայի հայտարարությունը հնչում է Իրանի միջուկային կառույցներին ԱՄՆ-ի հարձակումների պատճառած վնասների վերաբերյալ հակասական տեղեկությունների ֆոնին։
«Տեխնիկական գիտելիքներ և արդյունաբերական հզորություններ կան այնտեղ, որոնք ոչ ոք չի կարող հերքել», - ասել է Գրոսսին՝ հավելելով, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքների որոշ մասեր փրկվել են հարձակումներից։
ԱԷՄԳ-ի ղեկավարը կրկին հրաժարվել է մեկնաբանել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վրա հարձակումները:
«Ռազմական գործողությունն ունի իր տրամաբանությունը, և ես չեմ, որ պետք է գնահատեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Մենք ունենք այն իրավիճակը, որն ունենք», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:
Թեհրանը շարունակաբար քննադատում է ԱԷՄԳ-ի ղեկավարությանը հարձակումները չդատապարտելու համար, այսօր էլ Իրանի խորհրդարանը հատուկ որոշում է ընդունել, որով կասեցնում է գործակալության հետ համագործակցությունը: