«Համաս»-ը հաստատել է իր խոսնակի սպանության մասին տեղեկությունը

Թաղամաս Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից հետո, 19-ը մարտի, 2024թ․

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը հաստատել է, որ գիշերը սպանվել է իրենց ներկայացուցիչներից Աբդել Լաթիֆ ալ-Քանուան։

Ըստ լրատվամիջոցների՝ նա խմբավորման խոսնակն է։

Գազայի հյուսիում Ջեբալիայի վրանային ավանի ուղղությամբ է իսրայելական հարձակումը եղել, որտեղ նաև ալ -Քանուայի վրանն էր։

Գազայի առողջապահության նախարարության տվյալով՝ մարտական գործողությունների վերսկսումից ի վեր,10 օրում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի, վիրավորների թիվն անցնում է 1300-ը։

Չնայած հունվարին 15-ին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Արմատական «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը կարող է գրավել Գազայի հատվածի մի մասը. Նեթանյահու