Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ Կեոն Հին երեքշաբթի օրը դատարանում է հայտնվել: Դատավորը քննում է հատուկ դատախազի միջնորդությունը՝ նրան կոռուպցիայի մեղադրանքով կալանավորելու վերաբերյալ։
Եթե նա կալանավորվի, կդառնա Հարավային Կորեայի պատմության մեջ միակ նախկին առաջին տիկինը, որ կձերբակալվի և միաժամանակ կմիանա իր ամուսնուն՝ նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին, որը ներկայումս բանտում է՝ 2022-ի դեկտեմբերին ռազմական դրություն սահմանելու անհաջող փորձի գործով։
Նրա տիկնոջը մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ՝ սկսած բորսայական խարդախությունից մինչև կաշառակերություն և ապօրինի ազդեցության գործադրում, որոնք կապվում են գործարարների, կրոնական գործիչների և քաղաքական ազդեցիկ անձանց հետ։