Հայաստանի նախագահն այցելել է Գորիս

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսում, 23-ը օգոստոսի, 2025թ., լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

Նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։

Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ, այսօր փոխանցում է նախագահականը՝ մանրամասներ չհրապարակելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հեծանիվներն, անվտանգությունն ու խաղաղության պայմանագիրը. նախագահը՝ Սյունիքում«Սյունիքի դարպասը բաց է, Վահագն Խաչատուրյանը Բաքվի քարոզչական թեզերն է տարածում». Էդմոն Մարուքյան