Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր ժամը 9:20-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՊՆ լրատվականը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի հաղորդում: