Հունգարիան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետը հայտարարել է, թե Բուդապեշտը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)։

«Այդ կառույցը դարձել է քաղաքական, ինչը երևաց Իսրայելի դեմ որոշումից», - այսօր հայտարարել է Վիկտոր Օրբանը՝ հյուրընկալելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

Հաագայի դատարանն անցած տարեվերջին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր էր տվել՝ Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով։ Օրբանը, սակայն, հրավիրել էր նրան Բուդապեշտ և վստահեցրել, որ նա չի ձերբակալվի՝ չնայած Հունգարիան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից էր։

Բուդապեշտն առաջինն է ԵՄ երկրներից, որ լքում է կառույցը։ Ակնկալվում է, որ դատարանից դուրս գալու գործընթացը կտևի մոտ մեկ տարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած ՄՔԴ-ի ձերբակալման օրդերին՝ Նեթանյահուն ժամանել է Բուդապեշտ