Հրայր սարկավագի խափանման միջոցը մնաց բացակայելու արգելքը՝ առանց վարչական հսկողության

Հրայր սարկավագ Հակոբյան, արխիվ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով այսօր դատախազը միջնորդեց պահպանել մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը:

Մեղադրյալը սկզբում կալանավորվել էր, ապա Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել նրան, ընտրել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:

Մեղադրյալի փաստաբանը համաձայնեց դատախազի հետ:

Հրայր սարկավագը 18 մեղադրյալներից վերջինն է, որի խափանման միջոցի հարցը վերջերս սկսված դատավարության ընթացքում չէր քննվել:

Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած Բագրատ Գալստանյանն ու մյուսները մեղադրվում են ահաբեկչության ու իշխանության յուրացման նախապատրաստության համար, մեղադրանքը չեն ընդունում:

Դատախազ Հայկ Հովհաննիսյանը պնդեց՝ կա վտանգ, որ մեղադրյալը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը:

Դատարանը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը մասնակի` հանելով վարչական հսկողությունը:

Դատարանը մերժեց բացարկ հայտնելու փաստաբանների միջնորդությունը: Մեղադրյալների փաստաբանները մի շարք խնդիրներ մատնանշեցին, հայտարարեցին, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն անաչառ ու անկողմնակալ չէ, նա առանց պաշտպանների քննել է մեղադրյալների կալանքը երկարացնելու հարցը: Նաև պնդեցին` սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է, և դատավորը չի կարող զերծ մնալ քաղաքական ազդեցությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գալստանյանի և մյուսների գործով 15 մեղադրյալ կմնա կալանքի տակՀրայր սարկավագը դուրս եկավ բանտից. դատավոր Ռշտունին՝ իշխանականների թիրախում Խուզարկություններ ընդդիմադիրների տներում. 14 ձերբակալվածների շարքում է Բագրատ Գալստանյանը (թարմացված)