Հրաժարական է տվել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին խորհրդարանում, արխիվ

Հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։

Պաշտոնյան ֆեյսբուքյան հայտարարության մեջ շեշտել է, որ հեռացման որոշում է կայացրել «տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերների բախման ֆոնին», որոնք «հատուկ ազդեցություն կունենան երկրի անվտանգության վրա»: Մանրամասներ նա չի նշել։

Օխանիշվիլին պետանվտանգության գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա ապրիլից։ Հաղորդվում է, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի իշխող ուժի գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։