Հռոմի պապ Լևոն 14-րդը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթի քաղաքականությունը՝ հարցադրում անելով, թե արդյոք դա համապատասխանում է կաթոլիկ եկեղեցու «կյանքի սրբության» ուսմունքին։
«Նա, որ ասում է, որ ես դեմ եմ արհեստական ընդհատումներին, բայց համաձայն եմ ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, ես չգիտեմ՝ դա կարելի է արդյո՞ք համարել «կյանքի պաշտպանություն», - ասել է նա լրագրողներին:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ընտրվել է իր բազմաթիվ խոստումների հիման վրա, այդ թվում՝ ապօրինի հանցագործներին արտաքսելու վերաբերյալ: