Հռոմում ընթանում է Արաղչիի ու Ուիթքոֆի հանդիպումը

Հռոմում մեկնարկել է Իրանի արտգործնախարարի ու Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը:

Սա Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդեն հինգերորդ փուլն է, որի մեկնարկին Իրանի արտգործնախարարը փաստացի մերժել է Վաշինգտոնից հնչող պահանջը, թե Իրանը չպետք է ուրան հարստացնի։

«Դա նշանակում է, որ մենք գործարք չենք կնքի»,- սոցիալական ցանցերում գրել է Աբբաս Արաղչին։

Միացյալ Նահանգների նախագահը տարեսկզբից՝ պաշտոնամուտից ի վեր, բազմիցս սպառնացել է ավիահարվածներ հասցնել Իրանին, եթե միջուկային ծրագրի հարցում համաձայնություն չհաստատվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ