Իրանի ԱԳ նախարարը հինգշաբթի օրը կայցելի Ռուսաստան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը կայցելի Ռուսաստան։ Ռուսաստանյան պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ընթացքում Արաղչին Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին կփոխանցի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։

Իրանական դիվանագիտության ղեկավարի Մոսկվա այցը տեղի կունենա Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը՝ «ապրիլի 19-ին Հռոմում»