Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Մոսկվայում է

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար ու երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին ժամանել է Մոսկվա, որտեղ կանցկացնի բանակցություններ, հայտնում է Իրանի դեսպանությունը Մոսկվայում։

Դեսպանությունը հրապարակել է պաշտոնյայի ժամանման լուսանկարներ, նշելով, որ նա ժամանել է՝ «Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների և բանակցությունների, ինչպես նաև Ատոմային էներգիայի շաբաթվա միջոցառումներին մասնակցելու համար»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ էր քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկին։

Ռուսաստանը հայտարարում է, որ աջակցում է Թեհրանի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը։